-
18.01.2014|
21:09
ՆԱՍԱ-ի հեռադիտակով հաջողվել է լուսանկարել աստղի մնացորդները, որ գիտնականներն անվանել են «Աստծո ձեռք»: Դատեք ինքներդ:
-
17.01.2014|
11:10
Եթե Հուդայի մեղքը խավարի հրեշտակի միջոցով էր, ապա նրա մեղքի էությունը կայանում էր սատանայի ցանկությունների ձգտման և իրականացման մեջ: Խավարի հրեշտակի ձգտումը նպատակամղված էր ամրապնդելու իր իշխանությունն աշխարհում: Նա ուզում էր իշխել բոլորի վրա` մտադիր լինելով տապալել Աստծո ծրագրերը:
-
13.01.2014|
16:33
Այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ու լիգայի գյխավոր համակարգող ԳՈՌ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ հայտնեցին, որ Հայաստան է մուտք գործել հինգ նոր աղանդ. Ջերմուկում գործող «Կյանքի ջուր», Բջնիում գործող «Աստծո քահանայության թագավորություն», Սևանի «Ավետաբեր եկեղեցի», Չարենցավանի «Երգ երգոց» և Լիբանանից Հայաստան ներխուժած «Կյանքի աղբյուր» աղանդները։ Վերջինը, բանախոսների տեղեկացմամբ, «Կյանքի խոսք» աղանդի ճյուղն է:
-
13.01.2014|
16:20
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիքստինյան կապելայում 31 այլ երեխաների հետ մկրտել է նաև չամուսնացած մի զույգի զավակին:
Daily Mail-ը գրում է, որ մկրտությունը եղել է Հորդանանում Հիսուս Քրիստոսի մկրտության կապակցությամբ մատուցված պատարագի ժամանակ:
-
09.01.2014|
19:57
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Չինաստանում կայացած մամուլի միջազգային խորհրդաժողովի ընթացքում իրականացված սոցհարցման արդյունքներով 2013-ի ամենաազդեցիկ անձանց առաջին տասնյակում է: Վատիկանի Fides գործակալությունը հաղորդել է, որ Հռոմի պապը դարձել է առաջին հոգևոր առաջնորդը, ում Չինաստանում նման կարգավիճակ է շնորհվել։
-
08.01.2014|
12:31
Մոսկվայի և Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլն առաջարկել է բոլոր նրանց, ովքեր տառապում են մենության զգացումից, հատկապես Սուրբ ծննդյան օրերին իրենց ուշադրությունն հրավիրել աղքատների և կարիքավորների վրա: Նրա կարծիքով, այդպիսի մարդկանց նկատմամբ խնամքն ու հոգատարությունը կարող է վերացնել մենության զգացումը: Այս մասին պատրիարքն ասել է Ռուս ուղղափառ եկեղեցում` լրագրողների հետ զրույցի ժամանակ:
-
07.01.2014|
14:24
Տրիպոլիում արմատական իսլամիստներն այրել են հնագույն քրիստոնեական գրադարանը՝ հաղորդել է Agence France-Presse-ը: Գրադարանում կար 80 հազար գիրք և ձեռագիր, որոնց երկու երրորդը վառվել է: Նյութերը, որոնք հնարավոր է եղել փրկել, մեծամասամբ վնասվել են:
-
07.01.2014|
14:16
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մայիսի վերջին պատրաստվում է պաշտոնական այց կատարել Իսրայել, Հորդանան գետի արևմտյան ափ և Հորդանանի թագավորություն:
-
06.01.2014|
18:14
Սիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս, Արցախ և ի Սփյուռս.
Քրիստոսի` մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր մեր ցնծագին գոհաբանությունն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք մեր Փրկչին` Բեթղեհեմում ծնված մանուկ Հիսուսին: Սուրբ Ծննդյան օրհնյալ օրը երկիրը երկինք դարձավ, և նրանում ծագեց Արդարության արեգակը` ճշմարտության լույսով լուսավորելու համար մարդկային հոգիները, որպեսզի ճանաչեն, տեսնեն ու գտնեն իրենց փրկությունը:
-
06.01.2014|
10:28
Հռոմի պապը զանգահարել է Իսպանիայի հարավի մենաստաններից մեկը՝ շնորհավորելու միանձնուհիների Նոր տարին: Երբ միանձնուհիները չեն պատասխանել, նա հաղորդագրություն է թողել ինքնապատասխանիչին.